Արցախի Հանրապետության երեք նախագահները՝ Բակո Սահակյանը, առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու պաշտոնատար այլ անձինք երեկ մասնակցել են Ստեփանակերտի տոնական միջոցառումներին: Նրանք այցելել են Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, պսակներ են դրել Արցախյան ազատամարտում զոհված զինվորների հիշատակը հավերժացնող հուշաքարին: Բացի այդ՝ սպառազինության ցուցադրություն է եղել Ստեփանակերտի հրապարակում և տոնական համերգ: